Բովանդակություն * | Քննարկվեց Փարաքար գյուղի Նաիրի փողոցի 1460 մ ընդհանուր երկարությամբ ասֆալտապատման աշխատանքների կատարման համար սուբվենցիայի հայտի ներկայացման անհրաժեշտությունը: Նաիրի փողոցը Փարաքար գյուղի կենտրոնական փողոցն է: Այդ փողոցի վրա են գտնվում համայնքապետարանը, Հայփոստի մասնաշենքը, Կենցաղի տունը, մանկապարտեզը, Մշակույթի տունը, ՀՄՊ զոհերի, Մեծ Եղեռնի և Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձանները, Սուրբ Հարություն եկեղեցու և բուժ.ամբուլատորիայի ետնամուտքերը, գերեզմանատան մուտքերը: Փողոցում առկա է 110 բնակելի տուն՝ 450 բնակչով: Գոռ Խաչատրյանը ներկայացրեց ծրագիրը, որը ներկաների կողմից արժանացավ հավանության: Առաջարկվեց խնդրել Արմավիրի մարզպետ պարոն Գ.Միրիջանյանին աջակցելու ծրագրի ընդունման հարցում: |