Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի կողմից 2025 թվականի հունիսի 2-ին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագիծը և քաղաքացի Սլավիկ Վարազդատի Ավետիսյանի 2025 թվականի մայիսի 27-ի N 2431 դիմումը.Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Արևաշատ գյուղում գտնվող` Սլավիկ Վարազդատի Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող, 04-026-0107-0104 կադաստրային ծածկագրով, 0,1 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության /հողատեսքը՝ վարելահող/ հողամասի նշանակությունը փոփոխել` որպես արդյունաբերության, ընդերքօգտագործմանև այլ արտադրական նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ հետագայում գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսության ծածկ և ջրավազան կառուցելու համար:
2.Հանձնարարել համայնքի ղեկավարին՝ կատարելու սույն որոշումից բխող գործառույթները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |