Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ մասով, 6-րդ հոդվածի 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2025 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 111-Ա որոշումը. որոշում եմ՝
1. Լիլիթ Մարուքի Մարուքյանին 2025 թվականի հոկտեմբերի 13-ից վերանշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Այգեկ գյուղի վարչական ղեկավար՝ կնքելով նրա հետ նոր աշխատանքային պայամանագիր՝ համաձայն հավելվածի:
2.Աշխատավարձը սահմանել ըստ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքի ավագանու 2025 թվականի մայիսի 2-ի թիվ 10-Ա որոշման թիվ 2 հավելվածով հաստատված պաշտոնային դրույքաչափի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: