Ղեկավարվելով` «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրասպետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության 2020 թվականի Հոկտեմբերի 23-ի թիվ 01/27.1/23734 գրությունը՝ պետական փորձագիտական եզրակացության վերաբերյալ.համայնքի ավագանին որոշում է.
1.Բաժին 05 Խումբ 1 Դաս 1 «Աղբահանում» ծախսերի նախահաշվի «Տրանպորտային նյութեր»` 4264 հոդվածի 5964.0 հազ.դրամից պակասեցնել 3676.132 հազ. դրամ և տեղափոխել Բաժին 04 Խումբ 2 Դաս 4 «Ոռոգում» ծախերի նախահաշվի «Այլ կապիտալ դրամաշնորհներ» 4657 հոդված:
2.Բաժին 05 Խումբ 2 Դաս 1 «Կեղտաջրերի հեռացում» ծախսերի նախահաշվի «Շենքերի և շինությունների վերակառուցում» 5113 հոդվածից 3300.0 հազ. դրամը պակասեցնել ավելացնելով Բաժին 06 Խումբ 4 Դաս 1 «Փողոցների լուսավորում» ծախսերի նախահաշվի «Շենքերի և շինությունների շինարարություն» 5112 հոդվածին:
3.Որոշման NN 3 և 6 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN1 և 2 հավելվածների:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: