Ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ ենթակետերով, հիմք ընդունելով ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը /գրանցված է սեղանամատյանում 9160-ով/, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը /գրանցված է սեղանամատյանում 9161-ով/, քաղաքացի Գառնիկ Զարզանդի Խլղաթյանի կողմից քաղաքացի Դանիել Զավենի Գևորգյանին 2023 թվականի օգոստոսի 9-ին տրված լիազորագիրը, քաղաքացի Գառնիկ Զարզանդի Խլղաթյանի լիազորված անձ Դանիել Զավենի Գևորգյանի 2024 թվականի փետրվարի 14-ի N 883 դիմումը, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի փետրվարի 2-ի թիվ 1 որոշման թիվ 26 քաղվածքը՝ տրված Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի կողմից 2023 թվականի օգոստոսի 22-ին, «Կարեն Մաչանյան» անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2024 թվականի հունվարի 17-ին տրված հողամասի և շինության հատակագիծը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման ընթացքում կադաստրային քարտեզագրման արդյունքում հաշվառված փաստացի օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, ընդգրկված չէ ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում, ինչպես նաև չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ. որոշում եմ՝
1. Վերականգնել` Գառնիկ Զարզանդի Խլղաթյանի (ծնված 1952 թվականի դեկտեմբերի 25-ին) սեփականության իրավունքները Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղում գտնվող գույքային միավորների՝ 1965 թվականին կառուցված բնակելի տան, 1965 թվականին կառուցված բնակելի տան նկուղի, 1965 թվականին կառուցված ծածկի, 1965 թվականին կառուցված կաթսայատան, 1965 թվականին կառուցված խոհանոցի, 1998 թվականին կառուցված պահեստի, 1965 թվականին կառուցված պարսպի և 04-094-0053-0002 կադաստրային ծածկագրով` 0.0615 հեկտար բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի նկատմամբ` համաձայն «Ջիվան Արսենի Հարությունյան» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված հատակագծի:
2. Հողամասին և շինությանը տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Փարաքար, Նաիրի փողոց 2-րդ նրբանցք թիվ 9 բնակելի տուն:
3. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: