Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, հիմք ընդունելով քաղաքացիներ Արտակ Համայակի Ավետիսյանի, Հայկանուշ Գնելի Ավետիսյանի և Լուսինե Հմայակի Ավետիսյանի 2025 թվականի հունիսի 5 -ի թիվ 2627 դիմումը` Փարաքար համայնքի ավագանին որոշում է. 1. Որպես նվիրատվություն ընդունել և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի սեփականությունը համարել՝ քաղաքացիներ Արտակ Համայակի Ավետիսյանին, Հայկանուշ Գնելի Ավետիսյանին և Լուսինե Հմայակի Ավետիսյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող (հիմք սեփականության իրավունքի վկայական N 05062025-04-0033, տրված 05 հունիսի 2025 թվական) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Պտղունք գյուղում գտնվող՝ 04-082-0324-0041 կադաստրային ծածկագրով 0,96 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության, վարելահողը՝ գերեզմանատան տարածքի օգտագործելու նպատակով:
2. Համայնքի ղեկավարին` սահմանված կարգով իրականացնել սույն որոշումից բխող իրավական գործառույթներ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |