Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 10-րդ, 11-րդ կետերով, 13-րդ կետի ա) և բ) ենթակետերով, նկատի ունենալով, որ հողամասն ընգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների կազմում, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով «Արտյոմ Ոսկանյան» անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2025 թվականի հունվարի 20-ին տրված շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը, Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի կողմից 2024 թվականի հուլիսի 11-ին տրված հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2024YB8MSA), հողամասի համասեփականատեր Աննա Շուրկայի Ալավերդյանի և մյուսների 2025 թվականի փետրվարի 7-ի N 606 դիմումը. որոշում եմ՝
1. Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղի Դեմիրճյան թաղամաս 5-րդ փողոց թիվ 20 հասցեում գտնվող, Աննա Շուրկայի Ալավերդյանին, Վահագն Ռաֆիկի Դավթյանին և Արթուր Ռաֆիկի Դավթյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող՝ 04-094-0163-0024 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, հողամասի վրա կառուցված՝ 102.91 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկը, 23.0 քառակուսի մետր արտաքին մակերեսով բաց պատշգամբը /2-րդ հարկ/, 81.27 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տան 2-րդ հարկը և 12.15 քառակուսի մետր արտաքին մակերեսով սանհանգույցը՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող անձի «Ս ՖՈՌՄԱՏ ՍԹԱՅԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծի:
2. Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը 1 քառակուսի մետր բնակելի տան 1-ին հարկի, բնակելի տան 2-րդ հարկի, բաց պատշգամբի համար կազմում է 2316 Հայաստանի Հանրապետության դրամ, 1 քառակուսի մետր սանհանգույցի համար կազմում է 1389,6 Հայաստանի Հանրապետության դրամ: Վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 496 713 (չորս հարյուր իննսունվեց հազար յոթ հարյուր տասներեք) Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառական վարչության Փարաքար համայնքի 900325191154 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
4. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: