Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հիմք ընդունելով «Կարեն Մաչանյան» անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2025 թվականի հունիսի 24-ին տրված հողամասի բաժանման սխեման և հողամասի սեփականատեր Աստվածատուր Փայլակի Խռոյանի 2025 թվականի օգոստոսի 26-ի N 4235 դիմումը. որոշում եմ
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Նորակերտ գյուղի վարչական սահմաններում գտնվող՝ Աստվածատուր Փայլակի Խռոյանին սեփականության իրավունքով պատկանող՝ 04-074-0007-0007 կադաստրային ծածկագրով հողամասի կողմ 1-ին՝ (Առանձնացվող հատված 1) 0.0522 հեկտար մակերեսով հողամասին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Նորակերտ, 5-րդ փողոց, 8/1 բնակելի տուն:
2.Նույն հողատարածքի` կողմ 2-ին՝ (Առանձնացվող հատված 2) 0.0377 հեկտար մակերեսով հողամասին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Նորակերտ, 5-րդ փողոց, 8 բնակելի տուն:
3.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: