Փափազյան փողոցի բնակիչ Դավիթ Բադալյանի դիմումի համաձայն Էդուարդ Ավագյանը և Սերժիկ Ղարիբյանը կոյուղաջրերը բաց են թողնում ոռոգման համակարգ, ինչի հետևանքով չորացել է Դ.Բադալյանի բակի բուսականությունը և ամբողջ տարածքում տիրում է գարշահոտություն: Հարցը քննարկվեց Առողջապահության նախարարության կից Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և համաճարակային բաժնի պետ Հասմիկ Հարությունյանի հետ: Ստացվեց նաև տեղեկություն բուժ.ամբուլատորիայից, ուր ասվում է, որ 2017-2018թթ ընթացքում նշված վայրում համաճարակային իրավիճակը հանգիստ է:
Հանձնարարվեց Վ.Մովսիսյանին՝ գրավոր տեղեկացնել Է. Ավագյանին և Ս. Ղարիբյանին այսուհետ պահպանել տարածքի նորմալ վիճակը, կոյուղաջրերը բաց չթողնվեն ոռոգման համակարգ: Սահմանված նորմերը չպահպանվելու դեպքում կկիրառվեն վարչական իրավախախտումների օրենքով սահմանված տույժեր: |