Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետով և հիմք ընդունելով սեփականատեր Ավիկ Հովիկի Հարությունյանի 2021 թվականի մարտի 22-ի դիմումը. համայնքի ավագանին որոշում է 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի վարչական սահմաններում Ավիկ Հովիկի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող 04-094-0523-0019 կադաստրային ծածկագրով 0.366 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի՝ 3-րդ կարգի խաղողի այգու, նպատակային նշանակությունը փոփոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության հող, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ Ջերմոցային տնտեսություն կառուցելու համար:
2.Հանձնարարել համայնքի ղեկավարին կատարելու սույն որոշումից բխող գործառույթները: |