Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 72-րդ հոդվածի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրնսգրքի 64-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ սահմանված կարգով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի 2022 թվականի օգոստոսի 18-ի N 01/7/00249-2022 գրությունը, Հայաստանի Հանրապետության Փարաքար համայնքի գլխավոր հատակագծի փոփոխության քաղաքաշինական առաջարկության վերաբերյալ շահագրգիռ մարմինների կողմից ներկայացված առաջարկությունները և դիտողությունները. Փարաքար համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Տալ համաձայնություն Փարաքար համայնքի գլխավոր հատակագծում կատարել փոփոխություն և Մկրտիչ Ռաֆիկի Գալստյանի սեփականություն հանդիսացող 04-094-0514-0001 կադաստրային ծածկագրով, 0.08 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասից 0,08 հա մակերեսի նպատակային նշանակությունը փոխել որպես բնակավայրերի հող, գործառական նշանակությունը` բնակելի կառուցապատման:
2. Առաջարկել համայնքի ղեկավարին` իրականացնել սույն որոշումից բխող գործառույթները: