Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի առաջին մասով , «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և հիմք ընդունելով Փարաքար համայնքի ղեկավարի առաջարկությունը.համայնքի ավագանինորոշում է՝ 1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի 2017 թվականի բյուջեի ծախսերում կատարել հետևյալ փոփոխությունները.
1)Բաժին 11 Խումբ 1 Դաս2-ի ՀՀ համայնքային պահուստային ֆոնդի ծախսերի նախահաշվի «Պահուստային միջոցներ» 4891 հոդվածի «10200.0» թիվը փոխարինել «9400.0» թվով:
2)Բաժին 01 Խումբ6 Դաս 1-ի «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ(այլ դասերին չհամապատասխանող)» ծախսերի նախահաշվի «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» 4239 հոդվածի «400.0» թիվը փոխարինել «1200.0» թվով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդ տասներորդ օրը:
|