Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հիմք ընդունելով «Ջիվան Հարությունյան Արսենի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2025 թվականի հունիսի 16-ին տրված հողամասի բաժանման սխեման և հողամասի սեփականատեր Գոհար Արմենակի Մանուկյանի 2025 թվականի հուլիսի 10-ի N 3388 դիմումը. որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղի վարչական սահմաններում գտնվող՝ Գոհար Արմենակի Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող՝ 04-094-0068-0001 կադաստրային ծածկագրով հողամասի կողմ 1-ին՝ (Կողմ 1) 0.0418 հեկտար մակերեսով հողամասին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Փարաքար, Մարտի 8-ի փողոց, 1 բնակելի տուն:
2.Նույն հողատարածքի` կողմ 2-ին՝ (Կողմ 2) 0.0302 հեկտար մակերեսով հողամասին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Փարաքար, Մարտի 8-ի փողոց, 1/1 հողամաս:
3.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: