Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7րդ հոդվածի 9-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի կողմից 2025 թվականի հունիսի 2-ին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագիծը և քաղաքացի Մատլէն Գառնիկի Շամլեանի 2025 թվականի մայիսի 15-ի N 2189 դիմումը,Փարաքար համայնքի ավագանու քաղաքաշինության, հողօգտագործման և անշարժ գույքի հարցերի մշտական գործող հանձնաժողովի դրական եզրակացությունը. Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղում գտնվող` Մատլէն Գառնիկի Շամլեանին սեփականության իրավունքով պատկանող, 04-094-0548-0014 կադաստրային ծածկագրով, 0,0375 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության /հողատեսքը՝ խաղող/ հողամասի նշանակությունը փոփոխել` որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ հետագայում գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսություն կառուցելու համար:
2. Հանձնարարել համայնքի ղեկավարին՝ կատարելու սույն որոշումից բխող գործառույթները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |