Ղեկավարվելով` «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրասպետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, « Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, Հայաստանի Հանրապետության «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 24-ի N 1049-Ն որոշման 2-րդ և 3-րդ կետերը, որոշմամբ հաստատված N2 հավելվածը, 2021 թվականի հաստատված սուբվենցիոն ծրագրերը՝ Ի.Գասպարյան փողոցի, Մեքենագործներից մինչև Վ.Մամիկոնյան փողոցների ասֆալտապատման, համայնքի փողոցների արտաքին լուսավորության անցկացման և արևային կայանի ներդրման, Վ.Սարգսյան 1-ին և 2-րդ փողոցների կոյուղուղագծի կառուցում և Էրեբունի փողոցի կոյուղագծի նորոգման աշխատանքները և համայնքի ղեկավարի առաջարկությունը. Փարաքար համայնքի ավագանին որոշում է` 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2021 թվականի հունվարի 26-ի <<Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին>> N 2-Ն որոշմամբ հաստատված NN 1, 3 և 6 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն N N 1 , 2 և 3 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |