Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով և 5.1-րդ հոդվածի 2-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասով՝Փարաքար համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի գյուղական համայնքի «Մշակույթ և սպորտ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանափոխել «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի մշակույթի և երիտասարդության պալատ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի գյուղական համայնքի «Մշակույթ և սպորտ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: