Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով՝ Փարաքար համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի սեփականություն հանդիսացող /հիմք սեփականության իրավունքի վկայական՝ 01122022-04-0024, տրված՝ 2022 թվականի դեկտեմբերի 1-ին/ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի, Փարաքար համայնքի, Փարաքար գյուղում գտնվող՝ գյուղատնտեսական նպատակային նշանակության հողերից՝ 04-094-0409-0007 կադաստրային ծածկագրով, 0.05883 հա մակերեսով այլ հողատեսք /0.054980 հա վարելահող, 0.003850 հա այլ հողատեսք/ գործառնական նշանակության հողամասն օտարել աճուրդային եղանակով:
2. Աճուրդի մեկնարկային գին սահմանել ընդհանուր՝ 4 000 000 /չորս միլիոն / ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: