Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 2024 թվականի սեպտեմբերի 17-ի ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագիծը և քաղաքացի Ռոզա Ալբերտի Վարդանյանի 2024 թվականի սեպտեմբերի 9-ի N 5249 դիմումը. Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝
- Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Նորակերտ գյուղում գտնվող` Ռոզա Ալբերտի Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող՝ 04-074-0124-0058 կադաստրային ծածկագրով՝ 0,47 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության /հողատեսքը՝ վարելահող/ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել՝ որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը՝ որպես գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ հետագայում անասնագոմ կառուցելու համար:
- Հանձնարարել համայնքի ղեկավարին՝ կատարելու սույն որոշումից բխող գործառույթները:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|