Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ մասով, հիմք ընդունելով Սարգիս Խաչիկի Ղազարյանի 2023 թվականի փետրվարի 9-ի N 429 դիմումը և Փարաքար համայնքի ղեկավարի կողմից 2023 թվականի փետրվարի 21-ին տրված N 33 ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագիծը. Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղում գտնվող, Սարգիս Խաչիկի Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող, 04-094-0562-0031 կադաստրային ծածկագրով 0,1622 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության / հողատեսքը՝ 0.1622 հա հողամասից՝ 0.0762 հա հանդիսանում է խաղող, 0.086 հա վարելահող/ հողամասի նշանակությունը փոփոխել՝ որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ հետագայում տնտեսական շինություն և սնկանոց կառուցելու համար:
2.Հանձնարարել համայնքի ղեկավարին՝ կատարելու սույն որոշումից բխող գործառույթները: