Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից 2025 թվականի մարտի 5-ին տրված գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին թիվ Կ-05032025-04-0202 որոշումը, քաղաքացի Արթուր Տարոնի Սայադյանի 2025 թվականի մարտի 7-ի թիվ 1123 դիմումը` որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 2025 թվականի փետրվարի 19-ի «Կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման մասին» թիվ 147-Ա որոշումը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«Հիմք ընդունելով քաղաքացի Արթուր Տարոնի Սայադյանի կողմից ներկայացված դիմումը, «Գեոքոնսթրաքթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրամադրված տեղագրական հատակագծերը, թիվ 0238855 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն որոշումով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 22-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29–ի թիվ 2387-Ն որոշմամբ. որոշում եմ՝
1.Հաստատել, թիվ 0238855 (կադաստրային ծածկագիր՝ 04-069-0054-0037) վկայականի չափերը, հողամասի ընդհանուր մակերեսը, նպատակային և գործառնական նշանակությունները ըստ «Գեոքոնսթրաքթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծի:
2. Հաստատել հողամասի նպատակային նշանակությունը և գործառնական նշանակությունը ըստ «Գեոքոնսթրաքթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության:
3. Հողամասին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Մուսալեռ, Մ. Մաշտոցի փողոց N 45/4 հողամաս (ծածկագիր՝ 04072DK6KWZA):
4.Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից: 5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:»: