Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142.3-րդ հոդվածի 1-ին մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանի 2024 թվականի մայիսի 21-ի հրաժարականը. Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն անցկացնելու ժամկետ սահմանել 2024 թվականի մայիսի 31 -ին ժամը 12:00-ն։
2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունն անցկացվելու է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142.2-րդ հոդվածի 5-8-րդ մասերով սահմանված կարգով։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։