Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 և 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով և հիմք ընդունելով քաղաքաշինության, հողօգտագործման և ընդհանուր բաժնի եզրակացությունը. համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Թաիրով գյուղի 04-094-0184-0001 կադաստրային ծածկագրով՝ Դեմիրճյան թաղամաս 1-ին փողոց 31 հասցեին կից գտնվող բնակավայրերի, հասարակական կառուցապատման 0.011 հա հողամասն ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքի միջոցով օտարել Վարդգես Հարությունի Պողոսյանին: Վաճառքի գինը սահմանել մեկ քառակուսի մետրի համար 4524 ՀՀ դրամ՝ կադաստրային արժեքին համապատասխան:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |