Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 և 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշումներով, հիմք ընդունելով Գեղամ Ռուբենի Սարգսյաի 2025 թվականի հունիսի 2-ի N 2506 դիմումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 23082025-04-0002 վկայականը, Փարաքար համայնքի ղեկավարի կողմից տրված 2025 թվականի սեպտեմբերի 1-ի թիվ 2550 տեղեկանքը՝ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանապակումների վերաբերյալ. Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝
- Տալ համաձայնություն Գեղամ Ռուբենի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղի Երևանյան փողոց 1-ին փակուղի թիվ 9 հասցեում գտնվող, 04-094-0103-0040 կադաստրային ծածկագրով /14062023-04-0064/, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.1417 հա մակերեսով հողամասին կից Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղի Երևանյան փողոց 1-ին փակուղի թիվ 9/3 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող՝ 04-094-0103-0083 կադաստրային ծածկագրով /23082025-04-0002/ բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.0088 հա մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով` ընդլայնման նպատակով օտարելու Գեղամ Ռուբենի Սարգսյանին։
- Վաճառքի գինը սահմանել կադաստրային արժեքի չափով՝ մեկ քառակուսի մետրի համար 6834.3 ՀՀ դրամ:
- Հանձնարարել համայնքի ղեկավարին կատարելու սույն որոշումից բխող գործառույթները:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|