|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42, |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
04 մայիսի 2021 թվականի N 32-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ԿԱՅԱՆԻՆ ՄԻԱՑՎՈՂ ՓՈՂՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԽՈՂՈՎԱԿ-ՊԱՏՅԱՆՆԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի <<բ>> պարբերությամբ. հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը. համայնքի ավագանին որոշում է` 1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի կարիքների համար` գոյություն ունեցող կեղտաջրերի մաքրման կայանին նոր փողոցների կոյուղագծերը միացնելու համար Երևան-Էջմիածին մայրուղու Մ-5 հատվածի աջ և ձախ կողմերում`ստորգետնյա խողովակ-պատյաններ անցկացնելու աշխատանքների ձեռք բերումը համարել անհետաձգելի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |
Կողմ -7 ԱՂԵԿՅԱՆ ՌՈՒԲԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԵՐԵՄՅԱՆ ԱՇՈՏ ՄԵԼՔՈՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐՇԱԿ ՄԿՐՏՉՅԱՆ ԿԱՐԵՆ ՔՈԼՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|