Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7րդ հոդվածի 9-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի կողմից 2025 թվականի հուլիսի 21-ին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագիծը և քաղաքացի Գևորգ Լյովաի Խաչատրյանի 2025 թվականի հունիսի 12-ի N 2795 դիմումը.Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Բաղրամյան գյուղում գտնվող` Գևորգ Լյովաի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող, 04-030-0173-0018 կադաստրային ծածկագրով, 0,5448 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության /հողատեսքը՝ խաղող, այլ հողատեսք/ հողամասի նշանակությունը փոփոխել` որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ հետագայում մրգերի, բանջարեղենի մշակման և պահածոյացման արտադրամաս, անասնաշենք և պարիսպ կառուցելու համար:
2. Հանձնարարել համայնքի ղեկավարին՝ կատարելու սույն որոշումից բխող գործառույթները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |