Լյուդվիգ Արիստակեսի Գյուլնազարյանը ծնվել է 1984 հուլիսի 8-ին` Արմավիրի մարզի Փարաքար համայնքում:
1991-2001 թվականներին սովորել և ավարտել է Փարաքարի միջնակարգ դպրոցը:
2001 թվականին ընդունվել է Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանյան մասնաճյուղի՝ «Ֆինանսներ և վարկ» Ֆակուլտետը:
2002-2004 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում:
2008 թ.-ին ավարտել է Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանյան մասնաճյուղի «Ֆինանսներ և վարկ» Ֆակուլտետի բակալավրիատը։
2007 թ.-ին անցել է ծառայության ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայության Սահմանապահ զորքերի «Զվարթնոց» սահմանային վերահսկողության բաժնում:
2019-2020 թվականներին ծառայել է ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայության Սահմանապահ զորքերի «Բագրատաշեն» անցագրային կետում:
2020-2021 թվականներին ծառայել է ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայության տնտեսական վարչությունում:
2021 թ.-ի մարտ ամսից ծառայությունը շարունակել է ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայության Սահմանապահ զորքերի «Զվարթնոց» սահմանային վերահսկողության բաժնում՝ զբաղեցնելով հերթափոխի պետի տեղակալի պաշտոնը:
2023 թ․-ին ընդունվել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի» ֆակուլտետի «Տեխնոլոգիա և ձեռնարկչություն» բայնի մագիստրատուրա։
2018 թ.-ին ՀՀ ԱԱԾ տնօրենի հրամանագրով անբասիր ծառայության համար պարգևատրվել է մեդալով:
2024թ․-ի ապրիլին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կողմից պարգևատրվել է հերթական զինվորական կոչմամբ՝ որպես ավագ լեյտենանտ։ Լյուդվիգ Արիստակեսի Գյուլնազարյանը զորամասի հրամանատարի հրամանով պարգևատրվել է «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշանով: Մասնակցել է սահմանային անվտանգության ոլորտին վերաբերող պետական և միջազգային մի շարք վերապատրաստման ծրագրերի։ Լյուդվիգ Գյուլնազարյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, ամուսնացած է, ունի 3 որդի: |