Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հիմք ընդունելով «Ավագ Ավագյան Գագիկի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2025 թվականի սեպտեմբերի 23-ին տրված հողամասի բաժանման սխեման և հողամասի սեփականատեր Զավեն Մովսեսի Բալաբանյանի 2025 թվականի հոկտեմբերի 13-ի N 5072 դիմումը. որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղի վարչական սահմաններում գտնվող՝ Զավեն Մովսեսի Բալաբանյանին սեփականության իրավունքով պատկանող՝ 04-094-0080-0016 կադաստրային ծածկագրով հողամասի առանձնացվող հատված 1-ին՝ (Առանձնացվող հատված 1) 0.0328 հեկտար մակերեսով հողամասին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Թաիրով, Ա. Խաչատրյան փողոց, 11 բնակելի տուն:
2.Նույն հողատարածքի` առանձնացվող հատված 2-ին՝ (Առանձնացվող հատված 2) 0.0322 հեկտար մակերեսով հողամասին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Թաիրով, Ա. Խաչատրյան փողոց, 11/1 բնակելի տուն:
3.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: