Ղեկավարվելով <<Գույքահարկի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասով, <<Հողի հարկի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Փարաքարի համայնքապետարանի սոցիալական հանձնաժողովի 2018 թվականի դեկտեմբերի 5-ի եզրակացությունը՝ սեփական լիազարությունների շրջանակներում, համայնքի ավագանին որոշում է՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի բնակիչներին ցուցաբերել 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ օգնություն՝ համաձայն հավելված N 1-ի:
2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի բնակիչներին սահմանել 1 217 863(մեկ միլիոն երկու հարյուր տասնյոթ հազար ութ հարյուր վաթսուներեք) ՀՀ դրամ գույքահարկի և հողի հարկի տույժերի գծով արտոնություններ՝ համաձայն հավելված N 2-ի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: