Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով և 13-րդ հոդվածի 1-ին մասով, <<Աղբահանության և սանիտարական մաքրման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասով. համայնքի ավագանին որոշում է՝
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի վարչական տարածքում 2021 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերն ըստ գոտիների՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ 1-ին գոտու մեջ մտնում են Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի վարչական տարածքով անցնող Էջմիածնի խճուղու վրա գտնվող Փարաքար համայնքի փողոցները և Էջմիածնի խճուղուց դեպի <<Զվարթնոց>> միջազգային օդանավակայան տանող փողոցը, իսկ 2-րդ գոտու մեջ գտնվում են 1-ին գոտում չընդգրկված փողոցները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: