Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետով և հիմք ընդունելով Փարաքար համայնքի ղեկավարի կողմից տրված 19.12.2016 թվականի N 24 ճարտարապետահատակագծային առաջադրանքը, 04.05.2017 թվականի N 04 շինարարության թույլտվությունը և սեփականատեր Ռուբեն Մարկլենի Ավետիսյանի 2021 թվականի ապրիլի 21-ի դիմումը. համայնքի ավագանին որոշում է 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի վարչական սահմաններում Ռուբեն Մարկլենի Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող 04-094-0513-0005 կադաստրային ծածկագրով 0.25 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի՝ 3-րդ կարգի խաղողի այգու, նպատակային նշանակությունը փոփոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության հող, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ անասնապահական տնտեսության համար:
2.Հանձնարարել համայնքի ղեկավարին կատարելու սույն որոշումից բխող գործառույթները: |