| Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 28-րդ կետով, «Իրավական ակտերի  մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքի  72-րդ հոդվածով.   համայնքի ավագանին որոշում  է՝ 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի  Փարաքար համայնքի  ղեկավարի վարձատրության չափ սահմանել՝ 340  000 (երեք հարյուր   քառասուն  հազար) ՀՀ  դրամ: 2. Հաստատել Արմավիրի  մարզի Փարաքարի    համայնքապետարանի  աշխատակազմի  կառուցվածքը՝  համաձայն  հավելված 1-ի: 3 Հաստատել  Արմավիրիմարզի  Փարաքարի  համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների  թվաքանակը, հաստիքացուցակը  և պաշտոնային  դրույքաչափերը՝ համաձայն հավելված 2-ի: 4. Հաստատել Փարաքարիհամայնքի  ենթակայության  բյուջետայինհիմնարկի,   համայնքային ոչ  առևտրային կազմակերպությունների     աշխատակիցների  թվաքանակը, հաստիքացուցակները,  պաշտոնային դրույքաչափերը համաձայն NN 3-7 հավալվածների:       5. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի  Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2017 թվականի  փետրվարի 8-ի  «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքի ղեկավարի, համայնքապետարանի  աշխատակազմի, ենթակայության բյուջետային հիմնարկների, մշակութային  բաժինների, համայնքային ոչ առևտրային  կազմակերպությունների  հաստիքացուցակները, պաշտոնային  դրույքաչափերը  հաստատելու մասին» N 12-Ա որոշումը :                                                             6. Սույն  որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:    |