Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 և 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշմներով և հիմք ընդունելով քաղաքաշինության, հողօգտագործման և ընդհանուր բաժնի գլխավոր մասնագետ Վահան Մարգարյանի զեկուցագիրը. համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Թաիրով գյուղի 04-094-0159-0038 կադաստրային ծածկագրով՝ Դեմիճյան թաղամասի 2-րդ փողոց թիվ 4/1 հասցեում գտնվող բնակավայրի, այլ հողեր գործառնական նշանակության 0.0283 հա հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարել Իսմաիլ Հակկի Շեկին: Վաճառքի գինը սահմանել մեկ քառակուսի մետրի համար 4524 ՀՀ դրամ՝ կադաստրային արժեքին համապատասխան:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |