Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142.3-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջով , «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հիմքով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի լիազորությունները վաղաժամկետ դադարելու հանգամանքը՝ համայնքի ավագանու անդամի լիազորությունը կորցնելու պատճառով.ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն անցկացնելու օր սահմանել 2025 թվականի հոկտեմբերի 7-ը։
2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունն անցկացվելու է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142.2-րդ հոդվածի 5-8-րդ մասերով սահմանված կարգով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |