Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 7-րդ հոդվածի 4-րդ կետով, 10-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Ջիվան Հարությունյան Արսենի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2025 թվականի հունիսի 6-ի տրված հողամասի հատակագիծը և քաղաքացի Վերժինե Դավիթի Հարությունյանի 2025 թվականի հունիսի 12-ի N 2802 դիմումը. որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի Երևանյան խճուղի թիվ 2/1 հասցեում գտնվող՝ Վերժինե Դավիթի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող՝ 04-065-0021-0015 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում առկա 61.4 քառակուսի մետր մակերեսով շինության՝ օժանդակ շինության գործառնական նշանակությունը փոխել որպես բնակելի տուն:
2. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: