Այսօր: Երեքշաբթի, 16 Ապրիլի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 182
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 5
 

Զեկ. ՄԵԼԱՆՅԱ ԿՈՍՏԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՄԻ ՇԱՐՔ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՄԻԱՑՅԱԼ ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի զ), է) կետերով և 3-րդ մասով, 25-րդ հոդվածով՝ Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել՝

1) «Մերձավանի մշակույթի տուն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ Կազմակերպություն), (գտնվելու վայրը՝ 1139, Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, գյուղ Մերձավան, Երիտասարդության 39, գրանցման համարը՝ 99.215.1053631): 2) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Այգեկ գյուղական համայնքի «Մշակույթ և սպորտ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ Կազմակերպություն), (գտնվելու վայրը՝ 1115, Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, գյուղ Այգեկ, 6 փողոց, 2 շենք, գրանցման համարը՝ 99.215.792000):

3) ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյանի համայնքի «Մշակույթ» միացյալ տնօրինությունը (այսուհետ՝ Կազմակերպություն), (գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետություն, 378350, Արմավիրի մարզ, գյուղ Բաղրամյան, գրանցման համարը՝ 99.180.01340):

4) ՀՀ Արմավիրի մարզի Նորակերտի համայնքի «Կրթություն և մշակույթ» միացյալ տնօրինությունը (այսուհետ՝ Կազմակերպություն), (գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետություն, 378315, Արմավիրի մարզ, գյուղ Նորակերտ, գրանցման համարը՝ 99.180.01346):

2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում ստեղծել լուծարային հանձնաժողով:

3. Լուծարային հանձնաժողովին՝ սույն որոշումն ուժի մեջ է մտնելուց հետո 6-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավարտել Կազմակերպությունների լուծարման գործընթացը և 20-օրյա ժամկետում լուծարումից հետո մնացած գույքը հանձնել «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկ տնօրինությանը:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԵԼԱՆՅԱ ԿՈՍՏԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner