Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Փարաքար համայնքի ավագանին որոշում է․ 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 11-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի կամավոր խնդիրները, կամավոր խնդիրներին ուղղված սեփական լիազորությունները և դրանց իրականացման կարգը հաստատելու մասին » թիվ 39-Ա որոշմամբ հաստատված հավելվածում կատարել փոփոխություն 14-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ. «14.Համայնքի բնակչի հուղարկավորության կազմակերպման համար համայնքի ղեկավարը կարող է իր որոշմամբ՝ համապատասխան փաստաթղթերի առկայության դեքպում, հատկացնել դրամական օգնություն՝ 40000 (քառասուն հազար) ՀՀ դրամի չափով, ինչպես նաև հուղարկավորության ժամանակ Փարաքար համայնքի կողմից հատկացնել պսակ՝ 15000 ՀՀ դրամի սահմաններում: Կատարված աշխատանքների մասին ներկայացնել հաղորդում ավագանու առաջիկա նիստին, որն ավագանու կողմից կընդունվի ի գիտություն:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |