Այսօր: Չորեքշաբթի, 2 Հուլիսի 2025թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 588-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42,

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

01 հուլիսի 2025 թվականի N 588-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի ԹԻՎ 405-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 3-րդ մասով, հիմք ընդունելով «Ջիվան Հարությունյան Արսենի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը, Հայաստանի Հանրապետության կադաստրրի կոմիտեի կողմից 2025 թվականի հունիսի 17-ին տրված գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Կ-26062025-04-0015 որոշումը. որոշում եմ՝

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 2025 թվականի մայիսի 25-ի « Աշխեն Նորիկի Ղազարյանի կողմից կատարած ինքնակամ շինությունների օրինականացման մասին» N 405-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն՝

1) որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի 4-րդ փողոցի 1-ին թիվ 55 հասցեում գտնվող՝ Աշխեն Նորիկի Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող՝ 04-065-0018-0002 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա կառուցված՝ 70.1 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տան նկուղը, 174.8 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկը, 130.9 քառակուսի մետր մակերեսով ծածկը և 4.5 քառակուսի մետր մակերեսով պարիսպը՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող անձի՝ «Ջիվան Հարությունյան Արսենի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծի, իսկ հողամասում առկա 39.7 քմ մակերեսով ծածկը, 37.8 քմ մակերեսով ծածկը, 3.2 քմ մակերեսով թռչնանոցը և 3.4 քմ մակերեսով զուգարանը թողնել ինքնակամ:»,

2) որոշման 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը 1 քառակուսի մետր բնակելի տան նկուղի, բնակելի տան 1-ին հարկի, ծածկի համար կազմում է 1969 Հայաստանի Հանրապետության դրամ, 1 քառակուսի մետր պարսպի համար կազմում է 1181,4 Հայաստանի Հանրապետության դրամ: Վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 745 266,50 (յոթ հարյուր քառասունհինգ հազար երկու հարյուր վաթսունվեց Հայաստանի Հանրապետության դրամ հիսուն լումա) Հայաստանի Հանրապետության դրամ:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱԼՈԴՅԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner