Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, հիմք ընդունելով Արմավիրի մարզպետարանի 2018 թվականի մարտի 21-ի N 01/03.2/1088-18 գրությունը՝ հողի հարկի և գույքահարկի ապառքների 7%- ի չափով ներգրավման վերաբերյալ և <<Թաիրովի մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի տնօրենի զեկուցագիրը՝ համայնքի ավագանին որոշում է . 1.Փարաքար համայնքի 2018թ.բյուջեի եկամուտների գույքահարկի ապառքների հաշվին ավելացնել 1 միլիոն ՀՀ դրամ ` տող 1111` «49000.0» թիվը փոխարինել «50000.0» թվով, ավելացնել 1 միլիոն ՀՀ դրամ ` հողի հարկի գծով` տող 1112` «12000.0» թիվը փոխարինել «13000.0» թվով, ավելացնել 1 միլիոն ՀՀ դրամ ` գույքահարկ փոխադրամիջոցի գծով` տող 1121` «37000.0» թիվը փոխարինել «38000.0» թվով, տեղական տուրքում և տեղական վճարներում պետք է կատարել ճշտում` տող 1131` «8240.0» թիվը փոխարինել «8302.7» թվով, տեղական վճարը` տող 1351` «24835.4» թիվը փոխարինել «31972.7», որից ավելացնել 7 միլիոն 200.0 հազ.ՀՀ դրամ ` աղբահանության գծով «4800.0»թիվը փոխարինել «12000.0» թվով :Վարչական բյուջեի ալելացած 10 միլիոն 200.0հազ. ՀՀ դրամ եկամուտը ուղղել վարչական բյուջեի ներքոհիշյալ ծախսերի նախահաշիվներին.
2.Բաժին 01 Խումբ 1 Դաս 1-ի «Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում» ծախսերի նախահաշվի «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» 4111 հոդվածի «46400.0» թիվը փոխարինել «47000» թվով, «Համակարգչային ծառայություններ» 4232 հոդվածի «266.4» թիվը փոխարինել «300.6» թվով: Աղբահանության վճարը ավտոմատացված ծրագրով հաշվառելու համար:
3. Բաժին 01 Խումբ 6 Դաս 1-ի «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ(այլ դասերին չպատկանող)» ծախսերի նախահաշվի «Մասնագիտական ծառայություններ» 4241 հոդվածի «0» թիվը փոխարինել «990.0» թվով: Համայնքի ենթակա կազմակերպությունների հիմնական միջոցների գույքագրման և վերագնահատման վերաբերյալ ծառայություններ մատուցելու նպատակով: «Գրենական պիտույքներ» 4261 հոդվածի «400» թիվը փոխարինել «800» թվով` Թարիովի մանկապարտեզի 3-րդ խմբի կահավորման համար:
4. Բաժին 05 Խումբ 2 Դաս 1 «Շրջակա միջավայրի պաշտպանություն» Կեղտաջրերի հեռացում ծախսերի նախահաշվի ընդամեն «15097.0» թիվը փոխարինել «15597.0»թվով` «Մասնագիտական ծառայություններ» 4241 հոդվածի «497.0» թիվը փոխարինել «997.0» թվով:
5.Բաժին 09 Խումբ 1 Դաս 1-ի «Նախադպրոցական կրթություն» «Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական կազմակերպություններին» 4511 հոդվածի «24500.0» թիվը փոխարինել «27500.0» թվով: Թաիրովի մանկապարտեզում ավելացել է մեկ խումբ, որի արդյունքում փոխվում է 2018թ. հաստիքացուցակը և ծախսերի նախահաշվը:
6.2018 թվականի բյուջեի Բաժին 11 Խումբ 1 Դաս 1-ի պահուստային ֆոնդի 4891 հոդվածի «7520.0» թիվը փոխարինել «12195.8» թվով:
7.Ֆոնդային մասի հաստատված` հողի օտարումից եկամուտը «10064057.80» թիվը փոխարինել «12564057.80» թվով:
8. Բաժին 05 Խումբ 1 Դաս 1 «Շրջակա միջավայրի պաշտպանություն» Աղբահանում ծախսերի նախահաշվի ընդամեն «49811.0» թիվը փոխարինել «52311.0»թվով`թվով, 5113 հոդվածի «3540.0» թիվը փոխարինել «6040.0» թվով /Թաիրովի մանկապարտեզի 2-րդ հարկի վերանորոգման համար/:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տսներորդ օրը:
|