Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 71
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 22-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՎԱՀԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2012 թվականի մարտի 28-ի <<Փարաքար համայնքի (բնակավայրի) պարզեցված գլխավոր հատակագիծը հաստատելու մասին>> N 15-Ն որոշմամբ և հիմք ընդունելով սեփականատերեր Աննա Հարությունյանի և Արուսյակ Գևորգյանի դիմումները. համայնքի ավագանին որոշում է՝

1. Տալ համաձայնություն՝ Փարաքարի գլխավոր հատակագծում կատարել փոփոխություն և Աննա Խաչատուրի Հարությունյանի սեփականությունը հանդիսացող Արմավիրի մարզի Թաիրով գյուղում գտնվող 04-094-0403-0026 կադաստրային ծածկագրով 0.0952 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի մի հատվածի՝ 0.045 հա հողամասի (հողատեսքը՝ այլ հողատեսք) նպատակային նշանակությունը փոխել որպես բնակավայրի՝ բնակելի կառուցապատման՝ բնակելի տուն կառուցելու նպատակով:

2. Տալ համաձայնություն՝ Փարաքարի գլխավոր հատակագծում կատարել փոփոխություն և Արուսյակ Գևորգյանի և մյուսների սեփականությունը հանդիսացող Արմավիրի մարզի Թաիրով գյուղում գտնվող 04-098-543-002 կադաստրային ծածկագրով, 0.21հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի՝ վարելահողի նպատակային նշանակությունը փոխել որպես բնակավայրի՝ բնակելի կառուցապատման՝ բնակելի տուն կառուցելու նպատակով:

3. Առաջարկել համայնքի ղեկավարին (Ս. Վարդանյան) սահմանված կարգով իրականացնել սույն որոշումից բխող իրավական գործառույթները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍԱՄՎԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՀԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner