Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 620-րդ հոդվածով, հիմք ընդունելով քաղաքացի Սեյրան Հովհաննիսյանի 2024 թվականի մարտի 20-ի թիվ 1701 և Հովհաննես Հովհաննիսյանի 2024 թվականի մարտի 28-ի թիվ 1890 դիմումները և Փարաքար համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Փարաքար համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն քաղաքացի Սեյրան Սարգսի Հովհաննիսյանին վարձակալությամբ տրամադրված՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մերձավան գյուղում գտնվող, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի սեփականություն հանդիսացող՝ /հիմք սեփականության իրավունքի վկայական 12022019-04-0030, տրված՝ 2019 թվականի փետրվարի 12-ին ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից/ 04-065-0509-0005 կադաստրային ծածկագրով 0,113 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասը հանձնել ենթավարձակալության Հովհաննես Հովհաննիսյանին /նույնականացման քարտ՝ 009799008, տրված՝ 10․12․2017թ․ 057-ի կողմից/:
2. Սահմանել, որ.
1) ենթավարձակալության պայմանագիրը չի կարող կնքվել անշարժ գույքի վարձակալության՝ 2019 թվականի ապրիլի 25-ին կնքված պայմանագրի ժամկետը գերազանցող ժամկետով․
2) ենթավարձակալության վճար սահմանել տարեկան 50000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ․ ենթավարձակալության վճարն անհրաժեշտ է վճարել 900325175066 հաշվեհամարին. 3) վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ դադարելու հետ միասին դադարում է նաև ենթավարձակալության պայմանագիրը․
3. Ենթավարձակալության պայմանագրի նկատմամաբ կիրառվում են վարձակալության պայմանագրի կանոնները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |