Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հիմք ընդունելով«Ջիվան Հարությունյան Արսենի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2025 թվականի սեպտեմբերի 15-ին տրված հողամասի բաժանման սխեման և հողամասի համասեփականատեր Հայկ Զաքարի Միքայելյանի 2025 թվականի սեպտեմբերի 16-ի N 4606դիմումը. որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղի վարչական սահմաններում գտնվող՝ Հայկ Զաքարի Միքայելյանին և Ալմաստ Ալբերտի Եղիազարյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ 04-094-0056-0013 կադաստրային ծածկագրով հողամասի կողմ 1-ին՝ (Առանձնացվող հատված 1) 0.039 հեկտար մակերեսով հողամասին և առկա շինություններին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Փարաքար, Ռ. Արշակյան փողոց, 2/1 բնակելի տուն:
2.Նույն հողատարածքի` կողմ 2-ին՝ (Առանձնացվող հատված 2) 0.0216 հեկտար մակերեսով հողամասին և առկա շինություններին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Փարաքար, Ռ. Արշակյան փողոց, 2/2 անասնաշենք:
3.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: