Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հիմք ընդունելով հողամասի բաժանման սխեման տրված 2025 թվականի ապրիլի 11-ին «Վահրամ Ահարոնյան Մհերի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից և հողամասի սեփականատեր Մնացական Աշոտի Ղազարյանի 2025 թվականի մայիսի 22-ի N 2339 դիմումը. որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մուսալեռ գյուղի վարչական սահմաններում գտնվող՝ Մնացական Աշոտի Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող՝ 04-069-0041-0009 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի կողմ 1-ին (առանձնացվող հողամաս 1) 0.03720 հեկտար մակերեսով հողամասին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Մուսալեռ, Մուշի փողոց N 17 հողամաս:
2. Նույն հողատարածքի` կողմ 2-ին (առանձնացվող հողամաս 2) 0.03738 հեկտար մակերեսով հողամասին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Մուսալեռ, Մուշի փողոց N 17/1 հողամաս:
3. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: