Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետով և հիմք ընդունելով սեփականատեր Մարինե Հայկի Բախտավորյանի 2021 թվականի ապրիլի 6-ի դիմումը. համայնքի ավագանին որոշում է
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի վարչական սահմաններում Մարինե Հայկի Բախտավորյանին սեփականության իրավունքով պատկանող 04-094-0516-0016 կադաստրային ծածկագրով 0.17348 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի, գործառնական նշանակությունը`3-րդ կարգի կորիզավոր, նպատակային նշանակությունը փոփոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության հող, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ ջերմոցային տնտեսություն կառուցելու համար:
2.Հանձնարարել համայնքի ղեկավարին կատարելու սույն որոշումից բխող գործառույթները: