Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7րդ հոդվածի 9-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի կողմից 2025 թվականի հուլիսի 21-ին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագիծը, հողամասի սեփականատեր Գագիկ Մուշեղի Հովհաննիսյանի կողմից տրված լիազորագիրը և լիազորված անձ Տիգրան Գագիկի Հովհաննիսյանի 2025 թվականի հուլիսի 1-ի N 3169 դիմումը. Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Արևաշատ գյուղում գտնվող` Գագիկ Մուշեղի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող, 04-026-0038-0029 կադաստրային ծածկագրով, 0,096 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության /հողատեսքը՝ վարելահող/ հողամասի նշանակությունը փոփոխել` որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ հետագայում գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսություն կառուցելու համար:
2. Հանձնարարել համայնքի ղեկավարին՝ կատարելու սույն որոշումից բխող գործառույթները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |