Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով,Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2012 թվականի մարտի 28-ի ,,Փարաքար համայնքի (բնակավայրի) պարզեցված գլխավոր հատակագիծը հաստատելու մասին,, N 15-Ն որոշմամբ և հիմք ընդունելով սեփականատեր Վրեժ Ազատի Դավթյանի 2019 թվականի փետրվարի 8-ի դիմումը. համայնքի ավագանին որոշում է. 1.Տալ համաձայնություն՝ Փարաքար համայնքի գլխավոր հատակագծում կատարելու հետևյալ փոփոխությունները. 1) Փարաքարի համայնքում գտնվող Վրեժ Ազատի Դավթյանին սեփականության իրավունքով 04-094-406-058 կադաստրային համարով 0.23 հա , 04-098-0406-0059 կադաստրային համարով 0.09 հա և 04-098-0406-0060 կադաստրային համարով 0.23 հա գյուղատնտեսական նշանակության հողամասերի (վարելահող) նպատակային նշանակությունը փոխել, որպես բնակավայրի արտադրական կառուցապատման հող՝ արտադրամաս և պահեստ կառուցելու նպատակով:
2.Հողամասը կառուցապատել՝ համաձայն հաստատված կառուցապատման սխեմայի:
3. Առաջարկել համայնքի ղեկավարին (Ս. Վարդանյան)՝ սահմանված կարգով իրականացնելու սույն որոշումից բխող իրավական գործառույթները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից |