Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշմամբ, նկատի ունենալով, որ հողամասն ընգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների կազմում, հիմք ընդունելով Փարաքար համայնքի ավագանու 2025 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 119-Ա որոշումը և քաղաքացի Վարդան Ռոբերտի Գասպարյանի 2025 թվականի սեպտեմբերի 30-ի թիվ 4909 դիմումը, որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղի Մերձավանի խճուղի թիվ 3/1 հասցեում գտնվող` 04-094-0017-0058 կադաստրային ծածկագրով՝ բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0.0404 հեկտար մակերեսով հողամասին կից՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղի Ա և Է Կարապետյանների փողոց 10/5 հասցեում գտնվող՝ 04-094-0017-0060 կադաստրային ծածկագրով՝ բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0.0148 հեկտար մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով` ընդալնման նպատակով օտարել Վարդան Ռոբերտի Գասպարյանին:
2. Մեկ քառակուսի մետր հողամասի օտարման վճարը կազմում է 6834,3 դրամ, որը 148.0 քառակուսի մետրի համար կկազմի 1 011 476,40 (մեկ միլիոն տասնմեկ հազար չորս հարյուր յոթանասունվեց Հայաստանի Հանրապետության դրամ քառասուն լումա) Հայաստանի Հանրապետության դրամ, որը ենթակա է վճարման Փարաքար համայնքի ֆոնդային եկամուտների 900325191139 հաշվեհամարին:
3. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից: