Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հիմք ընդունելով հողամասի բաժանման սխեման տրված 2024 թվականի դեկտեմբերի 27-ին «Ջիվան Հարությունյան Արսենի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից և հողամասի համասեփականատեր Շուշանիկ Համբարձումյանի և մյուսների 2025 թվականի մարտի 19-ի N 1370 դիմումը. որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղի վարչական սահմաններում գտնվող՝ Շուշանիկ Համբարձումյանին և մյուսներին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող՝ 04-094-0050-0034 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի կողմ 1-ին (առանձնացվող հատված 1) 0.0211 հեկտար մակերեսով հողամասին և առկա շինությանը տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Փարաքար, Բարեկամության փողոց N 22 բնակելի տուն:
2. Նույն հողատարածքի` կողմ 2-ին (առանձնացվող հատված 2) 0.0209 հեկտար մակերեսով հողամասին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Փարաքար, Բարեկամության փողոց N 22/2 հողամաս:
3. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: