Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը․ համայնքի ավագանին որոշում է՝
1․Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի սեփականությունը հանդիսացող լուսավորության սյուները կապի և հաղորդակցության մալուխների անցկացնելու նպատակով վարձակալությամբ տրամադրելու համար։
2․ Լուսավորության սյուների վարձակալության ժամկետը սահմանել մեկ տարի, յուրաքանչյուր սյան համար ամսական 600 (վեց հարյուր) ՀՀ դրամ վարձավճարով։
3․ Հանձնարարել համայնքի ղեկավարին իրականացնելու սույն որոշումից բխող բոլոր գործառույթները։