Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի 2025 թվականի մարտի 19-ի N 01/7/02138-2025 գրությունը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N 2/փ-87 դրական եզրակացությունը, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 2024 թվականի ապրիլի 23-ի /լրամշակված՝ 03.06.2025/ ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագիծը, միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման Արմավիր-8 նախագիծը հաստատելու մասին Փարաքար համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 2-ի N 19-Ա որոշումը, քաղաքացի Ծովինար Հրաչիկի Ղազարյանի 2024 թվականի ապրիլի 22-ի N 2428 դիմումը.Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝ 1. Տալ համաձայնություն՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի՝ համակցված տարածական պլանավորման փաստաթղթի նախագծի Մերձավան բնակավայրի գործառնական գոտիներում կառուցապատման չափորոշիչների մեջ կատարելու հետևյալ փոփոխությունը՝
1) Աղյուսակ Բ.2.8 ԲՆԿԳ-1/1 /միջինից բարձր հարկայնության բնակելի կառուցապատման գոտի/ 3-րդ տողի, 6-րդ սյունակի՝ «1-2 վերգետնյա հարկ, /նկուղային հարկի, ձեղնահարկի/ 12 մետր» փոխարեն կարդալ «1-3 վերգետնյա հարկ, /նկուղային հարկի, ձեղնահարկի/ 16 մետր»՝ բացառապես 04-065-0055-0004 ծածկագրով, Փարաքար համայնքի Մերձավան գյուղի, 1-ին փողոց թիվ 21 հասցեում գտնվող 0.087 հա մակերեսով հողամասի համար:
2. Հանձնարարել համայնքի ղեկավարին՝ կատարելու սույն որոշումից բխող գործառույթները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |