Ղեկավարվելով << Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով Փարաքար համայնքի <<Մշակույթ և սպորտ>>ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի 2020 թվականի փետրվարի 5-ի զեկուցագիրը՝ տարածքները օգտագործամն տրամադրելու  վերաբերյալ. համայնքի ավագանին որոշում է՝ 1.Տալ համաձայնություն Փարաքար համայնքի <<Մշակույթ և սպորտ>> ՀՈԱԿ-ի ենթակայությամբ գտնվող Փարաքարի և Թաիրովի  գյուղերի մշակույթի տների տարածքները օգտագործման տրամադրելու վերաբերյալ: Տարածքները տրամադրել վարձակալությամբ,  մեկ տարի ժամկետով, մարզամշակութային խմբակների  գործունեությունն ապահովելու համար՝ համաձայն հավելվածի: 
2. Վճարի չափը սահմանել յուրաքանչյուր խմբակում ընդգրկվածների վճարներից գոյացած եկամուտի 15 %-ի չափով:  |